ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագորակցում է «Ռապիդա» վճարային համակարգի հետ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է ռուսաստանյան «Ռապիդա» վճարային համակարգի հետ համագործակցության մասին, որի շնորհիվ ընկերության բաժանորդները կկարողանան վճարումներ կատարել կանխավճարային և հետվճարային ծառայությունների համար:

Ակնթարթային դրամական փոխանցումների «Ռապիդա» համակարգը ռուսաստանյան շուկայում գործում է սկսած 2001 թ.-ից: «Ռապիդա» համակարգը բանկային գործունեություն ծավալելու իրավունքով կազմակերպություն է և «Նոմոս բանկ» խմբի մաս է կազմում: Ընկերությունն առաջարկում է վճարումների ընդունման կետերի ընդարձակ ցանց, ներառյալ մի շարք խանութների դրամարկղերի, բջջային ծառայություններ մատուցող ընկերությունների, սպասարկման կենտրոնների, ինքնասպասարկման տերմինալների և բանկոմատների միջոցով: Տարատեսակ ապրանքների և ծառայությունների դիմաց ակնթարթային վճարումներ, բանկային տրանզակցիաներ և դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել Ռուսաստանի տարածքում գործող 90000 կետերում: «Ռապիդա» օնլայն համակարգի միջոցով բջջային հեռախոսով կարելի է նաև դրամական միջոցներ փոխանցել ծառայությունների դիմաց վճարում իրականացնող անձանց:

«Ռապիդա» վճարային համակարգը համագործակցում է «Ռուսաստանի փոստ» ընկերության, ռուսաստանյան և արտասահմանյան խոշորագույն բանկերի, մանրածախ առևտրի ցանցերի, առևտրային և այլ ծառայություններ մատուցող ձեռնարկությունների, այդ թվում` առաջատար բջջային և ֆիքսված հեռախոսային ծառայություններ մատուցող օպերատորների, կոմերցիոն հեռուստաընկերությունների, ինտերնետ-պորվայդերների, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների և այլ կազմակերպությունների հետ:

Բաժիններ: Համացանց և կապ