Google-ը գնել է Mac-երի էլ.փոստ ծրագրի նախագծողներին

Google-ը գնել է Mac OS X և iOS համակարգերի էլեկտրոնային փոստի ծրագիրը նախագծող Sparrow ընկերությունը: Այս մասին լուրը հրապարակվել է Sparrow-ի կայքում: Գործարքի արժեքի մասին չի հաղորդվում, սակայն The Verge-ը գրում է, որ այս գործարքի համար Google-ը վճարել է 25 միլիոն դոլար:

Sparrow-ի աշխատակիցները կտեղափոխվեն Google, ուր կաշխատեն Gmail-ի նախագծման շուրջ: Google-ին միանալու կապակցությամբ, նախագծողներն այլև նոր ֆունկցիաներով չեն համալրի ծրագիրը, սակայն խոստանում են թողարկել Sparrow-ի նոր տարբերակներ՝ վերացնելու հայտնաբերված սխալները:

Mac OS X-ի համար Sparrow տարբերակը թողարկվել էր 2011թ. փետրվարին, իսկ iOS տարբերակը՝ 2012թ. մարտին: Sparrow-ն համարվում է Mac-երի համար նախագծված ամենաճանաչված ծրագրերից մեկը:

Թեգեր: Google, Sparrow, գործարք