Google-ը թողարկել է Nexus 7 պլանշետի առաջին գովազդը

Google-ը թողարկել է Nexus 7 պլանշետի առաջին գովազդը

Google-ը հրապարակել է իր Nexus 7 պլանշետի առաջին տեսագովազդը, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է պլանշետն օգնում հայր ու տղային արշավի ժամանակ: Այս գովազդով ընկերությունը ցույց է տալիս նաև, որ պլանշետը պարտադիր չէ միացված լինի Wi-Fi կապին  և այն կարելի է օգտագործել ոչ միայն ինտերնետից օգտվելու համար:

Հիշենք, որ Nexus 7-ի վաճառքը մեկնարկել է երկու շաբաթ առաջ և ԱՄՆ-ում առաջին արտադրության բոլոր օրինակները անմիջապես վաճառվել են: 7 դյույմանոց պլանշետն առաջին անգամ ներկայացվել է հունիսին՝ Google-ի ամենամյա կոնֆերանսի ժամանակ: Nexus 7-իհիմնական մրցակիցն է Amazon-ի Kindle Fire պլանշետը: