Mozilla-ն կնախագծի օպերացիոն համակարգ պլանշետների համար

Mozilla ընկերությունը մտադիր է ներկայացնել ոչ միայն իր FireFox բջջային օպերացիոն համակարգը, այլև նախագծել ՕՀ պլանշետների և համակարգիչների համար: Ընդ որում, Mozilla-ն արդեն գտել է առաջին խոշոր վենդորին՝ Samsung-ին: Այս մասին գրում է РБК daily-ն՝ հղելով Mozilla-ի ռուս նախագծողների կորդինատոր Կոնստանտին Լեպիխովին:

Ըստ փորձագետների, ՕՀ-ների շուկան այնքան մեծ է, որ Mozilla -ն շանսեր չունի շուկայում մեծ հաջողությունների հասնելու:
Samsung ընկերության Ռուսաստանյան ներկայացուցչությունը հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել Mozilla-ի հետ համագործակցության մասին լուրը: Samsung-ի ներկայացուցիչները նշել են, որ ընկերությունը խրախուսում է բոլոր ճանաչված հարթակները:

Հիշենք, որ Samsung-ն արտադրում է սմարթֆոններ տարբեր ՕՀ-ներով՝ Android, Windows Phone, bada, Tizen:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր