«Օլիմպիական խաղեր 2012»-ին կկորի 67հազ. բջջային սարք

«Օլիմպիական խաղեր 2012»-ի ժամանակ լոնդոնցիները և զբոսաշրջիկները կկորցնեն 67 000 բջջային հեռախոս: Այս կանխատեսումն են արել տեղեկատվական անվտանգությամբ զբաղվով Venafi ընկերության փորձագետները:

Վերոհիշյալ սարքերի մի մասը կգողացվի, իսկ մի մասը պարզապես կկորի: Սովորաբար, 2 շաբաթում Լոնդոնում կորում է 50 000 բջջային սարքավորում՝ չհաշված պլանշետները և նոութբուքերը: «Օլիմպիական խաղեր»-ին այս ցուցանիշը կաճի:
Venafi-իի փորձագետները նշում են, որ «Օլիմպիական խաղեր»-ի ժամանակ ստեղծվելու է 214,4 տբ անձնական և գործնական տվյալ, ինչը հավասար է 200 մլն. էլեկտրոնային գրքի:

Ավելանալու է նաև Լոնդոնի մետրոյից օգտվողների քանակը՝ 3մլն-ը կհամալրվի 1 միլիոնով: Հիշենք, որ «Օլիմպիական խաղեր 2012»-ն անցկացվելու է հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Լոնդոնում: