Ադրբեջանցի հաքերները կոտրել են 5 հայկական կայք

Քիչ առաջ ittrend.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ադրբեջանցի հաքերների թիրախ կրկին դարձել են մի քանի հայկական կայք: Այսօր հաքերները հարձակվել են rea.amitmarket.amirates.amchungachanga.am և adplace.am կայքերի վրա:

Հարձակումների մասին հաքերները, ինչպես միշտ, հրապարակում են zone-h.org ռեսուրսում:

Հիշենք, որ սա առաջին հարձակումը չէ ադրբեջանցի հաքերների կողմից: Նախորդ անգամ կիբերհանցագործների թիրախն էին 255 հայկական էլ.փոստի հասցեներ: