ԵՄ երկրներում արգելվել է Samsung Galaxy Tab 7.7 պլանշետի վաճառքը

Գերմանական դատարանը արգելել է Samsung ընկերությանը վաճառել Galaxy Tab 7.7 պլանշետը Եվրամիության տարածքում: Այս մասին հաղորդում է Cnet-ը: Հիշենք, որ Samsung-ի դեմ հայց էր ներկայացրել Apple ընկերությունը՝ պնդելով, որ Galaxy Tab 7.7-ը և Galaxy Tab 10.1-ը iPad պլանշետի կրկնօրինակն են:

Պետք է նշել, որ Apple-ի երկրորդ հայցը դատարանը չի բավարարել, ինչը նշանակում է, որ Galaxy Tab 10.1 -ի  վաճառքը Եվրոպայում կշարունկավի:

Արդեն ավելի քան 1 տարի է երկու ընկերությունները «արտոնագրային պատերազմների» մեջ են: Հիշենք, որ թե՛ Apple-ը և թե՛ Samsung-ը շուկայում առաջատար ընկերություններ են:Իսկ Samsung-ն անգամ հանդիսանում է Apple-ի արտադրանքների էլեկտրոնային կոմպոնենտների մատակարար: