Իրավապահ մարմինները գաղտնալսում են Skype-ը

Ցանցային ԶԼՄ-ների տվյալներով, Skype ընկերության կատարած կառուցվածքային փոփոխությունները հնարավորություն են տալիս հեշտությամբ գաղտնալսել զանգերը:

Հիշենք, որ այս փոփոխությունները (սուպերնոդների տեղափոխումը անվտանգ սերվերներ) կատարվեցին այն ժամանակ, երբ Microsoft-ը գնեց Skype-ը: Ենթադրաբար, փոփոխությունները կատարվել են զանգերի մոնիթորինգի ապահովման համար, եթե դրա կարիքն ունենան իրավապահ մարմինները:

Հիշենք, որ ընկերությունը երկար ժամանակ դիմադրում էր մի շարք պետական կառույցների գաղտնալսման պահանջներին:

Microsoft-ի և Skype-ի ներկայացուցիչները արդեն սկսել են մեկնաբանել այս իրավիճակը: Skype-ի փոխնախագահ Մարկ Ջիլեթի խոսքով, ընկերությունն ընդամենը ցանկանում է բարելավել ծառայությունն օգտագործողների համար և կատարված փոփոխությունները ոչ մի կերպ չեն կարող նպաստել գաղտնալսմանը: