Amazon-ը կթողարկի 5 նոր պլանշետ

Amazon ընկերության KIndle Fire պլանշետի ամենախոշոր վերավաճառող Staples ընկերության գործադիր տնօրեն Դեմոս Պարներոսը Reuters-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Amazon -ը կներկայացնի 5 կամ 6 նոր պլանշետ: Նրա խոսքով, դրանք լինելու են տարբեր չափսերի՝ ներառյալ 10 դյույմ անկյունագծով մոդել:

Google-ի Nexus 7-ի թողարկումից հետո, Amazon -ը, հավանաբար, ճնշվածություն է զգում: Կարծես թե Apple-ն էլ է մտնում մատչելի պլանշետների շուկա: Հիշենք, որ Amazon-ի KIndle Fire պլանշետն իր մատչելիության շնորհիվ դարձավ բեստսելեր: