Twitter-ը և Facebook-ը գործարկել են նախագծեր՝ նվիրված «Օլիմպիական խաղեր 2012»-ին

Twitter-ը NBC հեռուստաալիքի հետ համատեղ գործարկել է հատուկ նախագիծ՝ նվիրված «Օլիպիական խաղեր 2012»-ին: Այս մասին հայտնում է WSJ-ն:

Twitter-ի աշխատակիցները օրական 20 ժամ առանձին էջում հավաքելու են բոլոր մարզիկների թվիթները, իրենց ընտանիքի անդամներին, երկրպագուներին և NBC-ի հաղորդավարներին: Հեռուստատեսությունն իր ռեպորտաժներում հղում է տալու այդ էջին:

Այս նախագծով Twitter-ը պլանավորում է գրավել ավելի շատ օգտագործողների և ավելացնել եկամուտները: «Օլիմպիական խաղեր»-ի շրջանակում Twitter-ում գովազդ են պատվիրել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են General Electric-ը կամ Procter&Gamble-ը: Սակայն հնարավոր չէ իմանալ, թե որքան ներդրումներ են կատարել գովազդատուները Լոնդոնյան խաղերի ժամանակ:

Բացի Twitter-ից, նման նախագիծ է թողարկել նաև Facebook սոցցանցը: Հատուկ էջում հավաքված են բոլոր մարզիկների, թիմերի էջերը: Հիշենք, որ «Օլիմպիական խաղեր 2012»-ն անցկացվելու է հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Լոնդոնում:

Բաժիններ: Սոցցանցեր