Անֆիսա Չեխովան դարձել է օնլայն-խաղի հերոսուհի

Շոու բիզնեսի ներկայացուցիչները պարբերաբար դառնում են համակարգչային խաղերի հերոսներ: Ռուսական շոու բիզնեսում իր գեղեցկությամբ հայտնի հաղորդավարուհի Անֆիսա Չեխովային բախտ է վիճակվել դառնալ օնլայն բիզնես-խաղի՝ Business Tycoon Online-ի հերոսուհի: Այս խաղը համաշխարհային ճանաչում ունի, ուր յուրաքանչյուրը կարող է դառնալ ճանաչված, ստեղծել սեփական կերպարը որպես քաղաքական գործիչ կամ սկսել սեփական գործ զրոյից:

Ցանկացած խաղացող կարող է փորձարկել Անֆիսա Չեխովայի կերպարը՝ ընտրելով նրան ավատարների կատալոգից: Անֆիսա Չեխովան Business Tycoon-ի միակ աստղային կերպարը չէ: Այնտեղ իր տեղն են գտել նաև քաղաքական էքսցենտրիկ գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին և սկանդալային Կսենիա Սոբչակը:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր