Apple-ը կներկայացնի 4 դյույմ iPod Touch

Apple ընկերությունը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կներկայացնի նոր 4դյույմ անկյունագիծ էկրանով iPod Touch: Այս մասին գրում է ճապոնական Macotakara բլոգը՝ հղելով իր գաղտնի ասիական աղբյուրներին:

Նույն աղբյուրները նշում են, որ iPod Touch-ի 5-րդ սերունդն ունենալու է նորարար տեխնոլոգիայով նախագծված էկրան՝ ճիշտ և ճիշտ iPhone-ի գալիք սերնդի պես:

Նախորդ տարի Apple-ը խախտել էր ամենամյա ավանդույթը և iPhone 4S-ի շնորհանդեսի ժամանակ չէր ներկայացրել նոր iPod Touch: Սա դարձավ առիթ այն լուրերի, թե իբր ճանաչված սարքը շուտով «կմահանա»: Հիշենք, որ iPod Touch-ը Apple ընկերության ամենամատչելի iOS սարքն է:

Երե հավատանք մամուլում շրջանառվող լուրերին, ապա գալիք 2012թ. աշունը կլինի Apple ընկերության բջջային տեխնիկայի ամենամասշտաբային թարմացումներով աշունը: Սպասվում է, որ ընկերությունը կթողարկի լայնէկրան iPhone սմարթֆոն և iPod Touch, ինչպես նաև կներկայացնի նոր iPad Mini պլանշետ:

Թեգեր: iPod touch, Главные