«Օրանժ Արմենիա»-ի տնօրեն Բրունո Դյութուան կլքի պաշտոնը

«Օրանժ Արմենիա» ընկերության ներկայիս տնօրեն Բրունո Դյութուան 2012թ. սեպտեմբեր ամսից կլքի իր պաշտոնը: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, Բրունո Դյութուան լքում է Հայաստանը, բայց ոչ «Ֆրանս Տելեկոմը»:

«Սա ֆրանս Տելեկոմի քաղաքականությունն է: Բրունոն շատ փորձառու է: Թե ինչ նոր պաշտոնի է անցնելու նա Ֆրանս Տելեկոմում, առայժմ չեմ կարող մանրամասնել: Հետագայում մենք կհայտնենք այդ մասին»,-նշեց Լիլիթ Մարտիրոսյանը:

Նա հավելեց նաև, որ նոր տնօրենի կրկին նշանակելու է «Ֆրանս Տելեկոմը»: Լիլիթ Մարտիրոսյանը չբացառեց, որ «Օրանժ Արմենիա»-ի տնօրենի պաշտոնը կարող է զբաղեցնել հայ մասնագետ. «Չեմ կարող ասել, տեղացի կլինի, թե՞ ոչ, սակայն Ֆրանս Տելեկոմն ունի նման փորձ»,-ընգծեց նա:

Հիշենք, որ Բրունո Դյութուան «Օրանժ Արմենիա»-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է ընկերության՝ Հայաստանում մեկնարկելու օրից՝ 2009թ. նոյեմբերի 5-ից: