Apple-ը վերջին եռամսյակում վաճառել է 17 միլիոն iPad

Apple ընկերությունը վաճառել է 17 միլիոն iPad պլանշետ վերջին եռամսյակում, ինչը 84% աճ է՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: iPad պլանշետների վաճառքից ընկերությունը ստացել  է 9.2 միլիարդ դոլարի եկամուտ: Սա կազմում է Apple-ի ընդհանուր վաճառքի 35միլիարդ դոլար եկամտի 26%-ը: Այս մասին երեկ կայացած եռամսյակային եկամուտների զեկույցի ժամանակ հայտնել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը, գրում է CNET-ը:

Այս եռամսյակում ռեկորդային էր միայն iPad-ի վաճառքը: Ընկերությունը վաճառել է 26 միլիոն  iPhone սմարթֆոն, ինչը 28%-ով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Խոսելով Apple-ի մյուս սարքերի վաճառքի վիճակագրության մասին, Թիմ Քուկը զեկուցել է, որ Mac համակարգիչների վաճառքը կազմել է 4 միլիոն, iPod նվագարկիչներինը՝ 6.8 միլիոն:

Ընկերության ղեկավարը հայտնել է նաև, որ հուլիսի 25-ից՝ այսօրվանից հասանելի է նոր OS X Mountain Lion-ը: Խոսելով iOS օպերացիոն համակարգի մասին, նա նշել է, որ iOS 6-ը լույս կտեսնի աշնանը: Այս տեղեկությունից կարելի է ենթադրել, որ հենց աշնանը՝ iOS 6-ի թողարկմանը զուգահեռ ընկերությունը կներկայացնի նաև iPhone-ի նոր սպասված սերունդը: