Լույս է տեսել Lingvo ծրագրի Windows Phone տարբերակը

ABBYY ընկերությունը ներկայացրել է իր Lingvo ծրագրի Windows Phone տարբերակը, հաղորդում է lenta.ru-ն: Windows Phone ՕՀ-ի համար հասանելի են ծրագրի երկու տարբերակ: Առաջինը ներառում է 57 կարճ բառարան 57 լեզվական ուղղությունների համար: Երկրորդը կոչվում է «Lingvo.Ռուսական տարբերակ» և ներառում է 49 բառարան՝ 42 լեզվական ուղղությունների համար:

Երկու տարբերակներն էլ հասանելի են Marketplace ծրագրերի օնլայն խանութում՝ համապատասխանաբար 1,99 և 4,99 դոլարով:

Բառարանների ֆունկցիաներից է բառերի արտասանությունը լսելու հնարավորությունը, որոնումների պատմությունը և «ինտելեկտուալ որոնումը», որը թույլ է տալիս կատարել բառի որոնում ցանկացած քերականական ձևով:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր