Gtalk-ն անհասանելի է օգտագործողների մեծամասնությանը

Twitter-ում աշխարհի տարբեր երկրների ինտերնետ օգտագործողները հայտնում են, որ Google-ի հայտնի Gtalk չաթ-ծրագիրն անհասանելի է: Օգտագործողները չեն կարողանում ուղարկել միմյանց չաթ-հաղորդագրություններ: Նույն խնդիրները կա նաև հայ օգտագործողների շրջանում:

Ինչպես գրում է firstpost.com-ը, Google-ը դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել: Սակայն Google-ի ծրագրերի կարգավիճակը ցույց տվող էջում գրված է. «Մենք տեղյակ ենք առաջացած խնդրի մասին, որն առկա է օգտագործողների մեծամասնության մոտ: Որոշ օգտագործողներ կարողանում են ակտիվացնել Gtalk-ը, սակայն հաղորդագրություններ ուղարկելիս անսպասելի error-ների են հանդիպում: Մենք կտրամադրենք տեղեկություն 17:.20-ին, երբ ակնկալում ենք խնդիրն արդեն լուծված կլինի: Այս ժամկետը կարող է փոփոխվել»:

Բաժիններ: Համացանց և կապ
Թեգեր: error, Gtalk, Главные, չաթ