iPhone 6 սմարթֆոնի կոնցեպտ (ֆոտոշարք)

Դիզայներ Էնթոնի Բրիոքսը (NAK Studio) ստեղծել է iPhone 6 սմարթֆոնի կոնցեպտ:

Այս կոնցեպտի առանձնահատկությունն այն է, որ Home կոճակը տեղակայված է սմարթֆոնի ձախ մասում՝ այս կերպ հավելյալ տեղ ավելացնելով էկրանի համար: iPhone 6-ի չափսերն են 125 x 63 մմ (երկարություն, լայնություն): Այն ունի 4.9- դյույմ անկյունագծով էկրան, քառամիջուկ պրոցեսոր, 10-մպ ֆոտոխցիկ՝ վիդեո նկարելու հնարավորությամբ և աշխատում է iOS 7.0 օպերացիոն համակարգով: