Twitter-ում կցուցադրվեն հեռուստասերիալներ

Twitter միկրոբլոգը բանակցություններ է վարում մի շարք հոլիվուդյան պրոդյուսերների հետ՝ իր ցանցում հեռուստասերիալներ գործարկելու համար: Այս մասին հաղորդում է AdWeek-ը՝ հղելով իր անանուն աղբյուրներին:

Նման առաջին նախագծի գործարկումը հնարավոր է կայանա 2012թ. աշնանը, նշում է պարբերականը: Սերիալները կտեղակայվեն հատուկ էջում: Դրանց առաջխաղացումը կկատարվի Twitter-ի գովազդային մեխանիզմներով, ինչպես օրինակ  Promoted Tweet-ն է: