Այսօր սիստեմ-ադմինիստրատորների միջազգային օրն է

Այսօր սիստեմ-ադմինիստրատորների (System Administrator Appreciation Day, SAAD) միջազգային օրն է: Յուրաքանչյուր տարի այս օրը տոնում են հուլիս ամսվա վերջին ուրբաթ:

Այս տոնը ամերիկացի 20-ամյա Թեդ Կեկատոսի մտահղացումն է: Գաղափարը ծնվեց նրա մոտ այն ժամանակ, երբ նա մի ամսագրում տեսավ HP տպիչի գովազդ, որտեղ պատկերված էր նստած սիս.ադմին. և հերթ կանգնած օգտագործողներ, որոնք ցանկցանում են նվերներ մատուցել սիս.ադմինին՝ ի նշան տպիչը տեղադրելու երախտիքի:

Թեդը ստեղծում է SysAdminDay.com կայքը և իր տասնյակ ընկերներին ուղարկում է սիս.ադմինիստրատորի օրը տոնելու հրավեր: Նա պլանավորում էր տոնել այն հուլիսի վերջին ուրբաթ օրը: Առաջին անգամ այս տոնը նշել են 2000թ. հուլիսի 28-ին:

Սիստեմ-ադմինիստրատորները սովորաբար հետևում են համակարգիչների նորմալ աշխատանքին, կատարում ծրագրային ապահովում, սարքավորումների տեղադրում և կարգավորում, տեղեկավտական անվտանգության ապահովում և այլ գործառույթներ: