Google-ը գործարկել է «Ձեռագիր որոնում» նոր ֆունկցիան

Google-ը գործարկել է «Ձեռագիր որոնում» նոր ֆունկցիան: Այն հնարավորություն է տալիս սարքի էկրանին մատներով գրել որոնման համար անհրաժեշտ բառը: Համակարգը հասկանում է ձեռագիրը, փոխարինում այն վիրտուալով և կատարում որոնում: Այս ֆունկցիան հարմար է հատկապես բոլոր նրանց համար, ովքեր չեն սիրում օգտագործել վիրտուալ ստեղնաշարեր: «Ձեռագիր որոնում»-ը հասանելի է 27 լեզուների համար:

Ֆունկցիան նախատեսված է շարժական սարքերի՝ սմարթֆոնների և պլանշետների համար:  Աշխատում է iOS 5, Android 2.3 Gingerbread և ավելի բարձր տարբերակների հետ, ինչպես նաև Android 4.0 Ice Cream Sandwich և ավելի բարձր տարբերակով աշխատող պլանշետների հետ:

«Ձեռագիր որոնում»-ն ակտիվացնելու համար անհրաժեշտ է «կարգավորումներ» էջում ակտիվացնել «Ձեռագիր» ֆունկցիան: Քանի որ այն նոր է և փորձնական, ոչ բոլոր բրաուզերներում է իդեալական աշխատում: Ամենալավը «Ձեռագիր» ֆունկցիան աշխատում է Chrome բրաուզերում, գրում է Google-ն իր պաշտոնական բլոգում:

Ահա և Google-ի նոր ֆունկցիայի մասին պատմող տեսանյութ-գովազդ: