Instagram օգտագործողների քանակն անցել է 80 միլիոնը

Ընդամենը երեք ամսում Instagram բջջային ֆոտոծրագրի օգտագործողների քանակն ավելացել է 30 միլիոնով: Այսօր Instagram-ից օգտվում է ավելի քան 80մլն. օգտագործող, հայտնում է Cnet-ը:

Instagram-ն իր վիճակագրության զեկույցը ներկայացնելիս հայտնել է նաև, որ օգտագործողնրը կիսել են մոտ 4 միլիարդ լուսանկար: Իհարկե այս թիվը համեմատելի չէ Facebook-ի օրական 300 մլն լուսանկարի հետ, սակայն բջջային ծրագրի համար սա հսկայական ցուցանիշ է:

Օգտագործողների այս արագ աճին նպաստել է նաև ծրագրի Android տարբերակի թողարկումը և Facebook-ի կողմից Instagram-ի ձեռքբերումը: