Orange-ի բաժանորդները Ռուսաստանում կարող են վճարումներ կատարել InterExpress համակարգի 70,000 կետերում

Օրանժ Արմենիան այսօր հայտարարեց ռուսական Intercoopbank բանկի հետ համագործակցության մեկնարկի մասին, որի շնորհիվ Orange-ի բաժանորդները Intercoopbank-ի մոտ 70 000 սպասարկման և վաճառքի կետերի միջոցով Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Տաջիկստանում, ինչպես նաև ԱՄԷ-ում և Չեխիայում կարող են իրականացնել ակնթարթային վճարումներ բջջային հեռախոսակապի և ինտերնետի համար, ինչպես նաև կատարել դրամական փոխանցումներ ամբողջ աշխարհով:

Առաջարկը հատկապես անհրաժեշտ և անփոխարինելի կլինի ռոմինգից օգտվողների համար, ովքեր առանց դժվարությունների կկարողանան լիցքավորել հաշիվը ինքնասպասարկման տերմինալների, բանկոմատների միջոցով կամ բանկի մասնաճյուղերում, բջջային կապի սպասարկման կետերում և խանութներում: Ամենահարմարավետ միջոցն անշուշտ կլինեն INTEREXPRESS վճարման համակարգին միացված CyberPlat և Lider վճարման տերմինալները, որոնք տեղադրված են մետրոյի գրեթե բոլոր կայարաններում:

Ավելին` www.interexpress.ru և www.ikb.ru