ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային 40 բաժանորդ ընկերությունից ստացել է Google Nexus S սմարթֆոն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնումը, որ ընկերության գլխամասային գրասենյակում կայացել է հատուկ խաղարկություն, որի արդյունքների հիման վրա հետվճարային 40 բաժանորդ ստացել է Google Nexus S սմարթֆոն:

Սմարթֆոնների խաղարկությանը մասնակցելու համար, ըստ կանոնների, անհրաժեշտ էր լինել հետվճարային` անհատական կամ կորպորատիվ սակագնային պլանի անհատապես վճարող բաժանորդ, ում վերջին երեք ամիսների (ապրիլ, մայիս, հունիս) ընդհանուր հաշվեկշիռը կազմել է 30000 և ավելի դրամ:

Բաժանորդները խաղարկության և դրա պայմանների մասին տեղեկացվել են SMS հաղորդագրությամբ, ինչպես նաև երեք ամիսների ընթացքում թիրախային SMS հաղորդագրությունների միջոցով տեղեկացվել են մասնակցության պայմաններին համապատասխանության վերաբերյալ:

40 հաղթողներն ընտրվել են վերջին փուլ անցածների թվից` պատահական ընտրությամբ, և հրավիրվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` սմարթֆոնները ստանալու համար:

Անհատապես վճարող հետվճարային բաժանորդների միջև խաղարկությունը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ այսօրինակ միջոցառում էր անցկացվել ընթացիկ տարվա ապրիլի 25-ին: