Թումոն դառնում է 1 տարեկան

Օգոստոսի 14-ին լրանում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 1 ամյակը: Այսօր Թումոյում սովորում է 12-18 տարեկան ավելի քան 6000 պատանի: Այս մասին հայտնում է Թումո Facebook էջը: Բոլոր Թումո անդամները կնշեն կենտրոնի 1 տարին:

Հիշենք, որ Թումոն ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։ 2 փուլից բաղկացած ծրագրի ընթացքում պատանիները սովորում և մասնագիտանում են անիմացիայի, խաղերի ստեղծման, կայքերի մշակման և թվային մեդիայի ոլորտներում։ Թումո կենտրոնի սան կարող է դառնալ 12-18 տարեկան յուրաքանչյուր երեխա։ Կենտրոնում ուսումն անվճար է։