Ինտերնետում հայտնվել են iPad Mini-ի նոր լուսանկարներ

Apple ընկերության ապագա փոքր էկրանով Mini պլանշետի թողարկման մասին լուրերում գրեթե ոչ մեկ չի կասկածում և զարմանալի չէ, որ ինտերնետում շարունակվում են հայտնվել ապագ պլանշետի լուսանկարները:

Weibo չինական կայքում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում պատկերված է iPad Mini-ի կորպուսը:

Պետք է նշել, որ այս լուսանկարներում բացակայում է տեսախցիկը: Ըստ երևույթին, լուսանկարում պատկերված է iPad Mini-ի նախնական նմուշը: