Կորեացիները ստեղծել են ամբողջապես ճկվող առաջին էլեկտրոնային սարքը

Կորեացի ինժեներները նախագծել են ճկուն մարտկոցներ և դրանց հիման վրա ստեղծել ամբողջապես ճկվող առաջին էլեկտրոնային սարքը: Այս մասին գրում է Nano Letters ամսագիրը:

Սարքն իրենից ներկայացնում է լիտիում-իոնային  մարտկոց անօրգանական էլեկտրոդներով՝ տեղադրված ճկուն մակերեսի վրա: Այս ճկուն մարտկոցը ճկվում է մոտ 3մմ ռադիուսով՝ չփոխելով արտադրվող էլեկտրաէներգիայի ճնշումը: Փորձարկման ժամանակ սարքը ճկվել է 20 հազ. անգամ: Գիտնականները մարտկոցին միացրել են ճկվող լուսադիոդային էկրան և այս կերպ հավաքել են աշխարհում ամբողջապես ճկվող առաջին էլեկտրոնային սարքը:


Բաժիններ: Տեխնոլոգիա