Amazon-ը գործարկել է սոցիալական խաղ Facebook-ի համար (վիդեո)

Աշխարհի խոշոր ինտերնետ-վերավաճառող Amazon-ը գործարկել է իր առաջին սոցիալական խաղը՝ Living Classics-ը Facebook սոցցանցի համար: Այս մասին ընկերությունը հայտնում է իր կորպորատիվ բլոգում: Հիշենք, որ Amazon-ը վերջերս հայտնել էր, որ պատրաստվում է զբաղվել սոցիալական խաղերի նախագծմամբ:

Living Classics խաղն Amazon-ն անվանում է «շարժվող օբյեկտներով խաղ»: Խաղում օգտագործողը հանդիպում է այնպիսի հերոսների, ինչպիսիք են «Ալիսան հրաշքների աշխարհում», «Թագավոր Արթուրը» և այլ գրքերի հերոսները: Միավորներ հավաքելու համար անհրաժեշտ է արագորեն սեղմել շարժվող օբյեկտների վրա: Խաղի մակարդակները ակտիվացնելու համար հնարավոր է կատարել վճարել վիրտուալ փողով:

Մտնելով սոցիալական խաղերի շուկա՝ Amazon-ը սկսում է մրցակցել նման խաղեր նախագծող հայտնի Zynga և մի շարք այլ ընկերությունների հետ:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր