«Օդնոկլասնիկի» և Facebook. հետաքրքիր վիճակագրություն

«Օդնոկլասնիկի» և Facebook սոցիալական ցանցերը ներկայացրել են հետաքրքիր վիճակագրություն օգտագործողների մասին:

Պարզվում է, որ Facebook օգտագործողները ամենից հաճախ ընկերներին պատմում են ճամփորդությունների, տեղափոխությունների, հարաբերություններ սկսելու, ամուսնությունների և երեխաների ծննդյան մասին: Ամենից շատ ճամփորդում են 45-ից բարձր տարիքի մարդիկ, իսկ հարաբերությունների մասին ամենից շատ պատմում են 13-17 տարեկանները:

«Օդնոկլասնիկի»-ի օգտագործողները ամենից հաճախ նվիրում են միմյանց վիրտուալ նվերներ: 2012թ. հունիսին յուրաքանչյուր 3 օգտագործողից 2-ը նվիրել է վիրտուալ նվեր: Ամենից շատ նվերներ նվիրում են 25-26 տարեկանները: Տղաները երկու անգամ ավելի հաճախ են մերժում նվերները, քան աղջիկները: Ինչ վերաբերում է նվիրելուն, ապա ամենից հաճախ կանայք են նվիրում վիրտուալ նվերներ:

Աղբյուր: roem.ru