HTC-ն կթողարկի 5 դյույմ անկյունագծով սմարթֆոն

Թայվանական բջջային տեխնիկա արտադրող HTC ընկերությունը 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կթողարկի 5 դյույմ անկյունագծով, 1080p կետայնություն ապահովող սմարթֆոն: Այս մասին գրում է DigiTimes-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:
Այն կդասվի բոլոր այն սարքերի շարքում, որոնք համարվում են սմարթֆոնի և պլանշետի հիբրիդ: Այս դասի վառ օրինակներից է համարվում Samsung-ի Galaxy Note-ը: Այսօր Samsung-ը վաճառել է արդեն ավելի քան 7 միլիոն Galaxy Note: Ըստ ոչ պաշտոնական լուրերի Samsung-ը թողարկելու է իր Galaxy Note-ի 2-րդ տարբերակը, որն ավելի մեծ է լինելու՝ 5.5 դյույմ անկյունագծով: