Apple ընկերության iOS 6 օպերացիոն համակարգի beta 4 տարբերակը հասանելի է ներբեռնման համար: Այժմ beta 4-ի կարող են անցնել բոլոր նրանք, ովքեր ունեին iOS 6-ի beta 3 փորձնական տարբերակը: ՕՀ-ի նոր տարբերակը շուտով հասանելի կլինի նաև Apple-ի iOS Developer Center-ում, գրում է Appleinsider-ը:
Հիշենք, որ iOS 6-ի վերջնական տարբերակը թողարկվելու է սեպտեմբերին՝ նոր iPhone-ի թողարկմանը զուգահեռ: