Samsung Galaxy չորս սմարթֆոն կթարմացվեն Android Jelly Bean-ի

Sammobile կայքը հրապարակել է Samsung Galaxy սմարթֆոնների այն մոդելները, որոնց համար հասանելի է լինելու Android բջջային օպերացիոն համակարգի 4.1 Jelly Bean թարմացումը: Դրանք են՝ Samsung Galaxy S III-ը, Samsung Galaxy S II-ը և Samsung Galaxy Note-ը:

Ինչպես գրում է ռեսուրսը, Jelly Bean-ը հասանելի կլինի նաև օգոստոսի 29-ին ներկայացվելիք Galaxy Note 2 սմարթֆոնին: Դե իսկ բոլոր 4 սմարթֆոնները կկարողանան թարմացվել 2012թ. 4-րդ եռամսյակում: