Ինչպես օնլայն հետևել Մարս ուղարկված ամենագնացին

Օգոստոսի 6-ին Մարս մոլորակ բարեհաջող վայրէջք կատարած NASA-ի ամենագնաց Curiosity-ի գործունեությանը կարելի է հետևել օնլայն միանգամից մի քանի աղբյուրներից:

Twitter

Նախևառաջ NASA-ն ամենագնացի մասին գրառումներ է կատարում Twitter միկրոբլոգում մի քանի էջերից՝ @NASA@NASAJPL@MarsCuriosity:

Սոցցանցեր

Facebook-յան իր էջում ամենագնացն ունի ավելի քան 1մլն հետևող: Նորությունները հրապարակվում են նաև Google + սոցցանցում: NASA-ի սոցիալական ցանցերի կառավարիչ Ջեյսոն Թաունսենդը հայտնել է, որ Google +-ի hangouts տեսաչաթի օգնությամբ փորձարկումներ կանեն:

Լուսանկարներ

Ամենագնացին վերաբերող յուրաքանչյուր լուսանկար ներբեռնվում է ֆոտոհոսթինգային Flickr ծառայություն:

Տեսանյութեր

Curiosity-ի առաքելությանը վերաբերող բոլոր նյութերը հրապարակում է նաև Youtube  տեսապորտալում՝ NASA-ի հիմնական էջում և ևս մի քանի այլ էջերում:

Իրական ժամանակում

«Աչքերը երկնքում» կոչվող այս ինտերակտիվ համակարգչային սիմուլացիան հնարավորություն է տալիս հետևել ամենագնացի աշխատանքին իրական ժամանակում: Այս լաբորատորիան ունի այլ http://mars.jpl.nasa.gov/msl/participate/: