2012թ. 2-րդ եռամսյակի առաջատարն է Android-ը

Բջջային հեռախոսների շուկայի գրեթե ողջ շահույթը 2012թ. 2-րդ եռամսյակում բաժին է ընկել Apple և Samsung ընկերություններին: Նախկինում շուկայում կայուն դիրքեր ունեցող այլ արտադրողները կորուստներ են կրել այս եռամսյակում: Այս մասին հայտնում է EE Times-ը՝ հղելով Canaccord Genuity ընկերության վերլուծաբան Մայք Ուոլկլիին:Ըստ IDC վերլուծական ընկերության տվյալների, 2012թ. 2-րդ եռամսյակում վաճառված բջջային սարքերի 85%-ը կազմել են Android և iOS սարքերը: Նախկինում առաջատար BlackBerry և Symbian սմարթֆոնները այսօր շուկայում 5%-ից ցածր բաժին ունեն՝4.8% և 4.4%: Առաջատարը՝ Android-ը գրավել է շուկայի 68.1%-ը, իսկ iOS-ը՝ 16.9%-ը:
Ահա դիտեք IDC-ի պատրաստած հետաքրքիր վիճակագրական գրաֆիկը: