Գործարկվել է .post դոմենային տիրույթը

Գործարկվել է նոր .post դոմենային տիրույթը: Այս տիրույթի գրանցման հայտը Համաշխարհային փոստային միության կողմից ուղարկվել էր ICANN  դեռևս 2004-ին: ICANN այն հաստատել էր 2009-ին:

Այս դոմենային տիրույթում անուններ հասանելի են լինելու միայն ՀՓՄ անդամներին: Ավելի վաղ նախատեսվում էր, որ դոմենը ղեկավարելու է CORE ընկերությունը, սակայն տիրույթի հաստատումից հետ, ՀՓՄ-ն հայտարարեց դոմենի ղեկավարման տենդեր: .post տիրույթը օգտագործելու է DNSSEC-ը (Domain Name System Security Extensions):

Բաժիններ: Համացանց և կապ