ՀԾԿՀ-ն «ԱրմենՏել»-ից պարզաբանումներ է սպասում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գրավոր հարցում է ուղարկել «ԱրմենՏել» ընկերությանը՝ ներկայացնելու օգոստոսի 7-ին ընկերության բջջային ցանցում տեղի ունեցած խափանումների պատճառները: Այս մասին հայտնում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը: «ԱրմենՏել» -ից  պարզաբանումներ ստանալուն պես հանձնաժողովը կուսումնասիրի դրանք և արդյունքների մասին կտեղեկացնի հանրությանը:
Հիշենք, որ օգոստոսի 7-ին «ԱրմենՏել»-ի բջջային բաժանորդների մի մասը դժվարություններով էր օգտվում կապից՝ ընկերության համակարգում ծրագրային խափանումների պատճառով: «ԱրմենՏել»-ն այժմ հետաքննում է տեղի ունեցածը: Սա արդեն 3-րդ նման խափանումն է: