Lenovo-ն կթողարկի Windows 8-ով աշխատող ThinkPad պլանշետ

Lenovo ընկերությունը հայտնել է Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող նոր պլանշետի թողարկման մասին, գրում է Gizmodo-ն: Սարքը կոչվելու է ThinkPad Tablet 2 և վաճառքի է դուրս գալու 2012թ. հոկտեմբերի վերջին՝ անմիջապես Windows 8-ի թողարկումից հետո:

Պլանշետի հիմքում ընկած է լինելու Clover Trail կոդային անվանմամբ Intel Atom պրոցեսոր: Հայտնի է, որ պլանշետն ունենալու է 10,1 դյույմ անկյունագծով էկրան՝ 1366×768 կետայնությամբ, հագեցած է լինելու երկու տեսախցիկներով՝ դիմային (2 մեգապիքսել) և հիմնական (8 մեգապիքսել):  ThinkPad Tablet 2-ը միանալու է ոչ միայն 3G, այլև 4G ցանցին:

Հիշենք, որ առաջին ThinkPad պլաշետը Lenovo-ն թողարկել է 2011-ին: