Հայկական Armenian Cyber Army հաքերային խմբավորումը կոտրել է թուրքական egekitabevi.com օնլայն-խանութի կայքը: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, կատարվել է SQL injection հարձակում, որը ամենատարածված կիբերհարձակման մեթոդն է: «Հաքերները օգտագործում են կայքի տվյալների բազայում առկա ծրագրային սխալները»,-նշեց նա:
Հիշենք, որ հայ հաքերների հարձակումները հիմնականում պատասխան հարձակումներ են ադրբեջանցի և թուրք հաքերներին: Վերջիններս օգտագործում են ամեն առիթ, տոն, իրադարձություն՝ կոտրելու հայկական կայքերը:
Armenian Cyber Army հաքերային խմբավորումը վերջերս է ի հայտ եկել համացանցում և հասցրել է կոտրել ընդամենը 5 կայք: