Ուլտրաձայնային պատկերի փոխարեն՝ երեխայի 3D արձանիկ

Տոկիոյի Hiro-o Ladies առողջապահական կլինիկան սկսել է համագործակցել 3D մոդելավորմամբ և տպագրությամբ զբաղվող ճապոնական Fasotec ընկերության հետ: Վերջիններս ստանում են դեռևս չծնված՝ մոր արգանդում գտնվող երեխայի եռաչափ պատկերը և տպագրում այն:

Ուլտրաձայնային սարքով ստացված պատկերի փոխարեն  ապագա մայրերը 1300 դոլարով կարող են ստանալ իրենց ապագա երեխայի եռաչափ արձանիկը: Fasotec ընկերությունը կարող է նման կերպ տպագրել ապագ երեխայի մարմնի ցանկացած մասնիկը:

Այս ծառայությունը ճապոնացիներն անվանում են «Հրեշտակի մոդել» “Shape of an Angel”: Թե ինչպես են պատրաստում երեխայի եռաչափ մոդելը, դիտեք տեսանյութում: