Google-ը «պայքարում է» պիրատային ռեսուրսների դեմ

Ոչ արտոնագրված`«պիրատային» բովանդակություն ունեցող  կայքերը Google-ի որոնման արդյունքի էջերում կհայտնվեն ցածր դիրքերում: Այս մասին հայտնել է Google-ի աշխատակիցներից մեկն իր բլոգում:

Հատուկ ալգորիթմը որոնման արդյունքի էջում ցածր դիրքերում կցուցադրի մասնավորապես այն կայքերը, որոնցից հաճախակի դժգոհում են հեղինակային իրավունքը կրողները:

Այս քաղաքականությամբ Google-ը ցանկանում է առաջարկել օգտագործողներին որակյալ և արտոնագրված բովանդակության աղբյուրներ, ինչպիսիք են երաժշտական ծառայություն Spotify-ը կամ կինոդիտման կայք Hulu-ն:

Հեղինակներն իրենց դժգոհությունները ոչ արտոնագրված բովանդակություն պարունակող ռեսուրսների մասին կարող են հայտնել ինտերնետ -հսկային հատուկ վեբ-հայտի միջոցով: Google Transparency Report էջում պարբերաբար հրապարակվում է հեղինակների կողմից ուղարկվող բողոքների վիճակագրությունը:

Այս ալգորիթմը չի վերաբերի Facebook, Twitter, Tumblr, IMDB, YouTube և մի շարք այլ ռեսուրսներին:

Բաժիններ: Համացանց և կապ