Samsung-ը ներկայացրել է նոր 3D նոութբուք

Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր խաղային նոութբուք Series 7-ը, հայտնում է samsungtomorrow.com-ն:

Այն ունի 17.3 դյույմ անկյունագծով 3D SuperBright էկրան՝ 1920×1080 պիքսել կետայնությամբ:  Նոութբուքը հագեցած է քառամիջուկ Intel Core i7-3610QM պրոցեսորով և ներկառուցված գրաֆիկական Intel HD Graphics 4000 միջուկով:  Ունի 2 Գբ տեսահիշողություն, 8/16 Գբ օպերատիվ հիշողություն, 1Տբ կոշտ սկավառակ: Նոութբուքն աշխատում է Windows 7 օպերացիոն համակարգի Home Premium տարբերակով:

Այս նոութբուքի արժեքը կազմելու է 2650 դոլար: