Մարսագնացը հայտնաբերել է հնագույն գետերի հետքեր

NASA-ի մասնագետները հաշվարկել են մարսագնացի վայրէջքի ստույգ դիրքը՝ Երկիր ուղարկված լուսանկարների միջոցով:

Մարս առաքելության ղեկավարը հայտարարել է, որ մասնագետները ավարտել են ամենագնացի վերաբեռնումը և այժմ օպերացիոն համակարգը պատրաստ է «ոչ երկրային գործառույթներին»՝ ծրագրի գիտական մասին:

Բացի դրանից գիտնականները հայտնում են, որ ամենագնացի ուղարկած բարձրորակ նկարներում տեսանելի են մոլորակում երբևէ գոյություն ունեցած հնագույն գետերի հետքեր: Գիտնականները փորձում են հաշվարկել մոլորակի հանքային բաղադրությունը:

Հիշենք, որ NASA-ի մարսագնաց Curiosity-ին բարեհաջող վարյէջք կատարեց Մարս մոլորակ Օգոստոսի 6-ին:

Բաժիններ: Uncategorized