Facebook-ի ավելի քան 235 մլն. օգտագործող սոցցանցում խաղեր է խաղում

Facebook-ն արագորեն խաղասերների համար դարձավ խաղային սիրելի հարթակ: Այս մասին են վկայում սոցցանցի վիճակագրական նոր տվյալները: Ինչպես գրում է Cnet-ը, սոցցանցի ավելի քան 235 միլիոն օգտագործող Facebook-ում սոցիալական խաղեր է խաղում: Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմում էր 205 միլիոն:

Հիշենք, որ սոցցանցի ամենաճանաչված խաղերն են Words with Friends և FarmVille խաղը:
Facebook-ը հայտնել է նաև, որ իր App Center ծրագրերի խանութից վերջին ամսում օգտվել է ավելի քան 150 մլն օգտագործող: