Ամենաճանաչված սմարթֆոնների լավագույն տասնյակը

Սմարթֆոնների պատյաններ արտադրող ճանաչված շվեդական Krusell International AB ընկերության տվյալներով, ամենատարածված սմարթֆոնների եռյակում են Samsung Galaxy S III-ը, Apple iPhone 4/4S -ը և Sony Xperia S-ը:

Այս հետազոտության համար հիմք են հանդիսացել բոլոր այն պատվերները, որը ընկերությունը ստացել է պատյաններ արտադրելու համար: Krusell-ը պատվերներ է ստանում աշխարհի ավելի քան 70 երկրներից:

Krusell-ի վիճակագրության համաձայն, 4-րդ հորիզոնականում է Sony Xperia U սմարթֆոնը, որին հաջորդում է Samsung Galaxy S II-ը:

6-րդ հորիզոնականում HTC One X մոդելն է, 7-րդում՝ HTC – One S-ը: Լավագույնների տասնյակում են նաև Sony Xperia Go, Samsung GT-B2710/Xcover 271-ը և Sony’s Xperia Arc/Arc S-ը:

Բաժիններ: Վիճակագրություն