Սեպտեմբերի 5-ին Microsoft-ը և Nokia-ն հանդես կգան նորույթներով

Microsoft և Nokia ընկերությունները սեպտեմբերի 5-ին Նյու Յորքում հանդես կգան միասնական մամուլի ասուլիսով: Այս մասին ընկերություններն ուղարկել են հրավերներ, հայտնում է wired.com-ը:
Հավանաբար, ընկերությունները պատրաստվում են ներկայացնել նոր Windows Phone 8 բջջային օպերացիոն համակարգը և դրանով աշխատող նոր Lumia սմարթֆոններ:
Այս իրադարձությունը համընկնում է սեպտեմբերի 5-6-ը Հելսինկիյում կայանալիք Nokia World ցուցահանդեսի հետ, որի ժամանակ ակնկալվում է նոր Lumia սմարթֆոնների ցուցադրություն:

Nokia-ի ճակատագիրն, իսկապես, կախված է Windows Phone-ի հաջողություններից: Ընկերությունը վերջին մի քանի եռամսյակներում կորուստներ է կրել՝ զիջելով շուկայում իր դիրքերն այլ սմարթֆոն արտադրողների:

Բաժիններ: Բիզնես