iPad-ը շարունակում է մնալ ամենավաճառվող պլանշետը

IHS iSuppli վերլուծական ընկերությունը հրապարակել է 2012թ. 2-րդ եռամսյակի պլանշետների շուկայում կատարած հետազոտության արդյունքները: iPad-ը շարունակում է մնալ ամենավաճառվող պլանշետը շուկայում:

Apple-ին հաջողվել է անգամ ավելացնել շուկայում իր դիրքը՝ համեմատած նախորդ տարվա նույն եռամսյակի 58%-ի հետ, այսօր iPad-ները կազմում են շուկայի 69.9%-ը: Եվ չնայած շուկայում շարունակում են ավելանալ նոր մրցակիցներ՝ iPad-ը վերջին երկու տարում գրանցում է ամենալավ ցուցանիշը:


Համաձայն IHS iSuppli-ի տվյալների, 10 վաճառվող պլանշետներից 7-ը iPad է: Հետազոտության 2-րդ հորիզոնականում Samsung-ն է՝ շուկայում 9.2%-ով, իսկ Amazon-ն իր Kindle Fire պլանշետով ծածկում է շուկայի 4.2%-ը: Ճանաչված նոր Google Nexus 7 պլանշետը զբաղեցրել է շուկայի 2.8%-ը:

Աղբյուր՝ iguides.ru