iPhone 5-ը հասանելի է նախնական պատվերների համար

Չնայած iPhone սմարթֆոնի նոր սերնդի շնորհանդեսին և վաճառքի մեկնարկին շատ քիչ ժամանակ է մնացել՝ բջջային կապի եվրոպական օպերատորներն արդեն պատրաստ են սմարթֆոնի վաճառքին և թողարկում են նախնական պատվերների համար նախատեսված հատուկ տոմսեր:

Հայտնի է, որ Deutsche Telekom-ը այսօրվանից մեկնարկել է նման տոմսերի թողարկումը: Ինչպես գրում է iphonehacks.com-ը, նախնական պատվերների հատուկ տոմսեր ունեցողները կստանան iPhone 5-ը հենց վաճառքի մեկնարկի օրը: