Nokia Lumia 720՝ կոնցեպտ հայ դիզայներից

Mynokiablog.com-ը հրապարակել է Nokia սմարթֆոնի կոնցեպտ՝ նախագծված հայ դիզայներ Էդգար Մկրտչյանի կողմից: Նա անվանել է սմարթֆոնը Nokia Lumia 720: Եկեք տեսնենք, թե ինչպիսի տեսք ունի մեր հայրենակցի նախագծած Lumia-ն:

Սմարթֆոնի կորպուսը պատրաստված է մագնիումից, որը ավելի լուսավոր և ամուր է դարձնում հեռախոսը: Lumia 720 կոնցեպտն ունի 1280×768 կետայնությամբ և 4.3 դյույմ անկյունագծով էկրան, հագեցած է 16Մպ PureView ֆոտոխցիկով, 1.3 Մպ դիմային ֆոտոխցիկով, 2200mAh մարտկոցով:

Երկմիջուկային պրոցեսորով աշխատող այս սմարթֆոնն ունի մինիչև 32Գբ հիշողություն ավելացնելու հնարավորություն և հագեցած է NFC և Bluetooth տեխնոլոգիաներով:

Nokia Lumia 720 կոնցեպտն աշխատում է Windows Phone 8 օպերացիոն համակարգով:

Դե, ի՞նչ կասեք