3 Apple սարք, որոնց գոյության մասին քչերն են իմացել

Բոլոր նրանք, ովքեր լսել են Apple ընկերության մասին, հավանաբար տեղյակ են միայն iPhone-ի, iPad-ի կամ լավագույն դեպքում MacBook-ի մասին: Apple-ի արտադրանքները ճանաչողները կիմանան ավելին և կտարբերեն MacBook Air-ը Pro-ից, iPod nano-ն iPod Touch-ից և կնշեն այլ մանրամասներ:

Սակայն կան Apple-ի կողմից արտադրված այլ սարքեր, որոնց մասին քչերը գիտեն: Խոսքը գնում է երեք սարքավորումների մասին, որոնցով մինչ այժմ ընկերությունը հետաքրքրված է:

Apple Bandai Pippin

1995-ին քառակուսի արկղի տեսք ունեցող այս սարքը ներկայացվել է որպես խաղային նոր պլատֆորմ՝ ստեղծված դառնալու PlayStation-ի և Panasonic 3DO-ի մրցակից: Սակայն Apple -ին չի հաջողվել դառնալ արժանի մրցակից: Pippin-ը հագեցած է եղել 66 Մհց PowerPC 603e պրոցեսորով:

Macintosh TV

Շատերը լսած կլինեն վերջին շրջանում պարբերաբար շրջանառվող լուրերը Apple հեռուստացույցի մասին: Մամուլն անգամ անվանում է հորինել՝ iTV: Պարզվում է, որ Apple-ը նման փորձ կատարել է՝ ներկայացնելով Macintosh TV-ն:

Այն իրենից ներկայացնում էր Performa 520 համակարգիչը՝ ներկառուցված Sony ընկերության արտադրած CRT մոնիտորով: Հեռուստացույցի հետ տրվում էր նաև ստեղնաշար և մուկ: Ընդհանուր առմամբ թողարկվել է նման 10 000 համակարգիչ-TV՝ 2000 դոլար արժողությամբ: Դրանց վաճառքից ընկերությունը մեծ հաջողությունների չի հասել:

Apple QuickTake

Apple-ը եղել է այն ընկերություններից, որոնք առաջարկել են սպառողներին թվային ֆոտոխցիկներ: Դրանցից միայն QuickTake 200 մոդելն է եղել, որ ունեցել է մեզ այսօր ծանոթ ժամանակակից թվային ֆոտոխցիկի տեսք:  QuickTake 200-ի դիզայնը շատ նման է եղել Fuji ընկերության նմանատիպ ֆոտոխցիկին:

Apple-ի թվային ֆոտոխցիկները հագեցած են եղել 0,3 մպ սենսորով, ներքին հիշողությունը բավարարել է միայն 8 լուսանկարի պահպանման համար: 1997թ-ին, վերադառնալով Apple, Սթիվ Ջոբսը որոշել է, որ ժամանակն է վերջ տալ այդ թվային «անհեթեթությանը»:

Աղբյուրը՝ appleinsider.ru

Բաժիններ: Uncategorized