«ԱրմենՏել»-ը պարգևատրել է Facebook-ում անցկացրած ֆոտոմրցույթի հաղթողներին

«ԱրմենՏել» ընկերությունը պարգևատրել է Facebook սոցցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում անցկացրած «Իմ ամառը» լուսանկերների մրցույթի հաղթողներին, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Մրցույթի հաղթող են ճանաչվել երևանցի Նարեկ Ավետիսյանը և Գառնիկ Քամալյանը: Առաջին մասնակցի աշխատանքը ստացել է էջի մասնակիցների առավել թվով ձայներ, իսկ երկրորդ հաղթողին ընտրել է «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչներից և պրոֆեսիոնալ լուսանկարիչներից կազմված հանձնաժողովը: Մրցանակներն էին Samsung Galaxy S  սմարթֆոններ:

«ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը նշել է.«Ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում ֆոտոմրցույթի բոլոր մասնակիցներին, ովքեր ամառային արձակուրդների շրջանում կիսվել են մյուս մասնակիցների հետ իրենց լուսանկարներով: Վստահ եմ, որ մեր նվերները կօգնեն ձեզ արձանագրել ձեր կյանքի հետաքրքիր և վառ պահերը, իսկ մեր ընկերության շարժական ինտերնետի ծառայությունը հնարավորություն կտա կիսել ուրախալի պահերը ընկերների և մտերիմների հետ»:

Մրցույթին ներկայացվել է Beeline Armenia էջի մասնակիցների կողմից ուղարկված 76 լուսանկար: Աշխատանքների հետ կարելի է ծանոթանալ Facebook-ում՝ Beeline Armenia պաշտոնական էջում: