Instagram-ում ավելացել է ֆոտոքարտեզ ֆունկցիան

Գործարկվել է Instagram ֆոտոծրագրի 3-րդ թարմացումը: Հայտնի սոցցանցում ավելացել է լուսանկարներում քարտեզ ավելացնելու հնարավորությունը: Այժմ օգտագործողները կարող են դիտել և որոնել լուսանկարներ ըստ աշխարհագրության: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Յուրաքանչյուր լուսանկար ծրագիր ներբեռնելիս, Instagram-ն առաջարկելու է ավելացնել լուսանկարի քարտեզը:

Instagram-ն ունի ավելի քան 80 մլն. օգտագործող և 4 միլիարդ ներվեռնված լուսանկար: